«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարեց «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխության մասին:
Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը մանկունյանցիների հետ կնքել է 5-ամյա պայմանագիր: Ֆուտբոլիստի համար անգլիական ակումբը կվճարի 110 մլն եվրո` գումարած պարգևավճարները:
Այս տրանսֆերով Պոգբան դարձավ ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկին ռեկորդը պատկանում էր Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլին, որը «Տոտենհեմից» «Ռեալ» տեղափոխվեց 100 մլն եվրոյի դիմաց: