Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
Հունվարի 31-ին, ժամը 09:05-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Կապավոր ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվության ընկերության աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 20 բեռնատար և 35 մարդատար ավտոմեքենա (80 ուղևոր):
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն:
***
Հունվարի 31-ին, ժամը 03:29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Kia Sorento» մակնիշի 89 AA 898 պետհամարանիշով ավտոմեքենան: