211652_close_icon
views-count1438 դիտում article-date 15:13 21-11-2026

Հայաստանի ֆոնդային բորսայում զանգը հնչել է հանուն երեխաների իրավունքների


Նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, տեղի է ունեցել այց Հայաստանի ֆոնդային բորսա (AMX)։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմից:

«Զանգը հնչեցնենք հանուն երեխաների» համաշխարհային նախաձեռնության շրջանակում կազմակերպված խորհրդանշական արարողությանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասսան Խալիլը, Հայաստանի ֆոնդային բորսայի ներկայացուցիչները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ երեխաները։

ՄԱԿ-ի «Կայուն ֆոնդային բորսաներ» նախաձեռնության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ արշավը ֆոնդային բորսաներին և ներդրողներին կոչ է անում ֆինանսական և ներդրումային որոշումներ կայացնելիս հաշվի առնել երեխաների շահերը։

Անահիտ Մանասյանը կարևորել է Հայաստանի ֆոնդային բորսայի ներդրումը երեխաների իրավունքների պաշտպանության գործում՝ ընդգծելով, որ բորսան կարող է խրախուսել ներդրողներին իրենց որոշումներում հաշվի առնել երեխաների իրավունքներն ու շահերը։

Նմանատիպ նյութեր