160649 դիտում
10:35 28-01-2018
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և 100մ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. կան զոհեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Դալարիկ գյուղի վարչական տարածքում Opel մակնիշի 35 NP 805 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Համբարյանի գլխավորությամբ:
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հարություն Սրեյանի և ավագ քննիչ Վահե Սամսոնյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հ. Սրեյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և հավանաբար կհարուցվի քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Բաղրամյանի թիվ 28 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Վիգեն Հարությունյանի գլխավորությամբ:
Փրակարարները, ոստիկաններն ու ու քաղաքացիները դարձի են բերել ավտոմեքենան, այնուհետև դրսում հայտնաբերված դիերը պատարագով մոտեցրել են շտապօգնության մեքենային:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ինքնությունը:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ[color=#EF2929] ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածների ինքնությունը:
Նրանք են՝ Արմավիր քաղաքի բնակիչ, 33-ամյա Սարգիս Թադևոսյանը, և Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Արտամետ գյուղի բնակիչ. 41-ամյա Պարգև Հովհաննիսյանը:
Ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են, թե մահացածներից ով է վարել մեքենան:[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15583 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35840 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց