211652_close_icon
views-count1306 դիտում article-date 20:55 18-04-2026

Երևանի «Նոր Հայացք» ակնաբուժական կլինիկայում իրականացվել է հերթական բարեհաջող վիրահատությունը․ բուժառուն և նրա հարազատները իրենց խորին երախտագիտությունն են հայտնում կլինիկայի ողջ անձնակազմին

Երևանի բնակիչ Հովհաննես Սուքիասյանը և նրա ընտանիքի անդամները իրենց խորին երախտագիտությունն են հայտնում Բաբաջանյան փողոցի 58/1 հասցեում գործող «Նոր Հայացք» ակնաբուժական կլինիկայի ողջ անձնակազմին՝ ի դեմս տնօրեն Արմինե Բաբայանի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ Հովհաննես Սուքիասյանը նշված բժշկական կենտրոնում ենթարկվել է աչքի բարդ վիրահատության, որը, բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի և նվիրված աշխատանքի շնորհիվ, ավարտվել է բարեհաջող։

Հովհաննեսի ընտանիքի անդամների խոսքով՝ վիրահատությունից առաջ նրանք մեծ անհանգստության մեջ են եղել, քանի որ խոսքը վերաբերում էր տեսողությանը, սակայն կլինիկայի բժիշկներն ու բուժանձնակազմը ոչ միայն մասնագիտական բարձր մակարդակով են իրականացրել իրենց աշխատանքը, այլև հոգեբանական աջակցություն են ցուցաբերել։

«Առաջին իսկ պահից զգացինք, որ ճիշտ տեղում ենք հայտնվել։ Բժիշկները շատ ուշադիր էին, բացատրում էին ամեն մանրուք, հանգստացնում էին մեզ։ Վիրահատությունից հետո արդեն տեսանք արդյունքը, ու մեր ուրախությունը բառերով չենք կարող նկարագրել»,– պատմել են ընտանիքի անդամները։

Նրանց խոսքով՝ հատկապես տպավորիչ էր անձնակազմի մարդկային վերաբերմունքը․ «Այսօր շատ հաճախ նման վերաբերմունք չես տեսնի։ Այստեղ ոչ միայն բժիշկներ են, այլ մարդիկ, ովքեր իրենց գործը սրտով են անում»։

Իր հերթին Հովհաննես Սուքիասյանը ևս իր շնորհակալական խոսքն է ուղղել բժիշկներին՝ նշելով, որ վիրահատությունից հետո արդեն զգում է տեսողության զգալի բարելավում։ «Ես իսկապես պարտական եմ այս մարդկանց։ Նրանք ինձ նորից լիարժեք տեսնելու հնարավորություն տվեցին»,– ասել է նա։

Նմանատիպ նյութեր