211652_close_icon
views-count133962 դիտում article-date 23:48 05-02-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, արմատախիլ արել մի քանի ծառեր և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա 1 զոհ 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 QA 877 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ջրաբեր գյուղից դեպի Աբովյան ընթանալիս՝ նշված ճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, արմատախիլ արել ծառեր և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել Աբովյանի հիվանդանոցի բուժանձնակազմը, իսկ դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատր Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագորղը հայտնում է նաև, որ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի ծառայողները՝ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանութան Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հարվածի հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և շպրտվել է մի քանի մետր: *** 06.02.2018 08։30 [color=#CC0000]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Կոտայքի մարզի Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արսեն Հարությունյանը։ Վթարի հետևանքով տեղում մահացել է Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի բնակիչ՝ 16-ամյա Գևորգ Աբրահամյանը, իսկ հիվանդանոց են տեղափոխվել վարորդ Ա. Հարությունյանը, մյուս ուղևորներ՝ Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի բնակիչներ, 36-ամյա Քրիստինե Այվազյանը և 14-ամյա Գեղեցիկ Աբրահամյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավոր Ք. Այվազյանը աշխատում են Կոտայքի մարզում գործող «Սարանիստ» ՍՊԸ-ում։ [/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր