211652_close_icon
views-count6353 դիտում article-date 10:12 28-01-2018

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Հունվարի 27-ին, ժամը 23:12-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի մոտակայքում ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-2107 մակնիշի 34 VN 542 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 27-ին, ժամը 18:51-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ անտառում, Mercedes S500 մակնիշի 98 LO 999 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (3 ուղևոր): *** Հունվարի 27-ին, ժամը 16:01-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում «Lexus RX 330» մակնիշի 55 DD 301 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Գայի փողոցի թիվ 100 հասցեի մոտակայքում: Ջրափրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Հունվարի 27-ին, ժամը 11:11-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Քոթանյան փողոցի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-24-10» մակնիշի 34 PZ 416 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր