ԱՄՆ Կենտուկի նահանգի դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել. կա 5 վիրավոր
ԱՄՆ Կենտուկի նահանգի Բենթոն քաղաքի ավագ դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է CBS News-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ հրաձգության հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով առնվազն 5 հոգի հոսպիտալացվել է: Կասկածյալը ձերբակալվել է:
Տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: