ԱՄՆ Կենտուկի նահանգում տորնադոյի հետևանքով առնվազն 70 մարդ է զոհվել
Առնվազն 70 մարդ է զոհվել ԱՄՆ Կենտուկի նահանգում միջինարևմտյան մի քանի նահանգներում տորնադոյի հետևանքով: Հաղորդում է Euronews-ը։
«Սա մեր նահանգի պատմության մեջ ամենաավերիչ տորնադոյի իրադարձությունն է եղել», - ասել է Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը՝ ընդգծելով, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի։
Նահանգապետն ասել է, որ տորնադոն հարվածել է Կենտուկի նահանգի Մեյֆիլդ քաղաքում, որտեղ այդ պահին եղել է 110 մարդ:
«Դա շատ դժվար է, իսկապես դժվար, և մենք աղոթում ենք այդ ընտանիքներից յուրաքանչյուրի համար»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ իրեն տեղեկացրել են «ԱՄՆ-ի կենտրոնական մասում ավերիչ տորնադոների մասին»։
«Նման փոթորկի ժամանակ սիրելիին կորցնելն աներևակայելի ողբերգություն է: Մենք աշխատում ենք նահանգապետերի հետ՝ ապահովելու համար, որ նրանք ունենան այն, ինչ իրենց պետք է, քանի դեռ շարունակվում են փրկվածների որոնումները և վնասների գնահատումը»,- գրել է Բայդենը Twitter-ում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
This morning, I was briefed on the devastating tornadoes across the central U.S. To lose a loved one in a storm like this is an unimaginable tragedy. We’re working with Governors to ensure they have what they need as the search for survivors and damage assessments continue.
— President Biden (@POTUS) December 11, 2021