Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը դարձավ «Արսենալի» խաղացող. ՖՈՏՈՇԱՐՔ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» պաշտոնապես հայտարարեցին համապատասխանաբար Ալեքսիս Սանչեսի և Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունների մասին:
Ակումբները փոխանակեցին խաղացողներին: «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց, որ Մխիթարյանը դարձել է Ալեքսիս Սանչեսի գործարքի մի մասը, իսկ «Արսենալը» հայտարարեց, որ այդ չիլիացին է դարձել հայ ֆուտբոլիստի ձեռք բերման գործարքի մի մասը:
Երկու ֆուտբոլիստներին էլ իրենց նոր ակումբների հետ երկարաժամկետ պայմանագրեր են կնքել: