211652_close_icon
views-count4866 դիտում article-date 22:23 09-11-2016

Հենրիխ Մխիթարյանը դարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանը Հայաստանում. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) այսօր հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան նշանակելու մասին: ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներ, լրագրողներ: Մխիթարյանը կօժանդակի ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ կրթություն ստանալու՝ երեխաների իրավունքն առաջ քաշելու գործում, կբարձրաձայնի Հայաստանի առավել կարիքավոր երեխաների իրավունքների մասին: Այս նշանակումը ՅՈՒՆԻՍԵՖ-ի 70-ամյակի առիթով է, որը նշվում է այս տարի դեկտեմբերին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին Մխիթարյանը կխրախուսի հայ ընտանիքներին՝ակտիվ քայլեր ձեռնարկել՝ փորձելով յուրաքանչյուր երեխայի ապահովել հավասար հնարավորություններով՝ առաջ քաշելով երեխաների և երիտասարդների՝ ներառական միջավայրում վաղ տարիքից ուսում և որակյալ կրթություն ստանալու իրավունքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: «Ցավալի է գիտակցել, որ ո´չ բոլոր երեխաները դպրոց հաճախելու և կրթվելու հավասար հնարավորություն ունեն: Բոլոր երեխաները պետք է զարգացման իրենց ողջ ներուժը դրսևորելու և հասարակության համար պիտանի քաղաքացի դառնալու հնարավորություն ունենան», - նշեց Մխիթարյանը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան դառնալն ինձ համար մեծ պատիվ է, և ես պատրաստվում եմ գործի դնել այս հնարավորությունը՝ օգնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝Հայաստանում խթանել յուրաքանչյուր, հատկապես՝ամենախոցելի երեխաների կրթության իրավունքը»,- ավելացրեցՄխիթարյանը: Հենրիխ Մխիթարյանը նաև պատասխանեց լրագրողների հարցերին. [b]-Դուք Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն եք և հիմա մարզվում եք երկրորդ լավագույն ռմբարկուի գլխավորությամբ. ի՞նչ կասեք այդ մասին: [/b] -Արթուր Պետրոսյանն ինձ համար եղել է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն խաղացողներից մեկը, եթե ոչ լավագույնը: Միշտ աջակցություն եմ ստացել նրա կողմից: Իր հետ աշխատելով` մեծ տպավորություն ունեմ: Նա լավ է հասկանում ֆուտբոլը, շատ մեծ գիտելիքներ ունի կարծում եմ` միասին կարող ենք հաջողությունների հասնել: Նա կարող է հավաքականին նոր բան տալ: [b]-Ցանկանում ենք իմանալ, թե ի՞նչ մարզավիճակում եք: Եւ ի՞նչ կասեք Չեռնոգորիայի հավաքականի մասին: [/b] -Ճիշտ է` վերջին հանդիպումն անցկացրել եմ մոտ 1 շաբաթ առաջ, խաղացել եմ 30 րոպե, սակայն դա խոչընդոտ հանդիսանալ չի կարող: Կարևորը ցանկությունն է, մարզավիճակը գնում է 2-րդ պլան: Գիտեմ, որ սպասելիքները մեծ են: [b]-Ֆուտբոլիստները ՅՈւՆԻՍԵՖ-ին մեծ օգնություն են ցուցաբերում. օրինակ, Լիոնել Մեսսին Արգենտինայի կազմակերպությանը ֆինանսական մեծ օգնություն է տրամադրում: Դու այդպիսի նպատակ ունե՞ս: [/b] - Նշանակվել եմ բարի կամքի դեսպան, ուրեմն պետք է կարողանամ օգնել: Ճիշտ է` Մեսսիի չափ գուցե չկարողանամ օգնել, բայց կփորձեմ իմ հնարավորությունների չափով ամեն ինչ անել: [b]- Ինչպե՞ս եք պատրաստվում ժամանակ տրամադրել բարի կամքի դեսպան լինելուն: [/b] - Ըստ նախնական պայմանավորվածության` միջոցառումները կազմակերպվելու են այն ժամանակ, երբ լինեմ արձակուրդում: Երբ լինեմ Հայաստանում, կլինեմ տրամադրության տակ: [b] - Ինչպե՞ս է անցնում կյանքն Անգլիայում և «Մանչեսթեր Յունայթեդում»: [/b] - Ամեն ինչ շատ լավ է: Ճիշտ է` քիչ խաղաժամանակ եմ ստանում, սակայն դա խոչընդոտ չի: Երկար ճանապարհ եմ անցել այնտեղ հասնելու համար. ոչինչ չի կարող խանգարել ինձ իրականացնել երազանքս: Եթե հանձնվեմ, ուրեմն ոչնչի չեմ հասել և ոչինչ չեմ արել: Փորձում եմ ուժ գտնել, պայքարել այս իրավիճակում: Ամեն ինչ անելու եմ իմ ուզածին հասնելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր