Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց 2017թ. լավագույն խաղացող. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի 2017թ. լավագույն ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը: Մրցանակները և պատվոգրերը հանձնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Վարազդատ Հարոյանը ստացավ երրորդ տեղի համար մրցանակը, Տիգրան Բարսեղյանը՝ երկրորդ, իսկ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացավ Հենրիխ Մխիթարյանը:
Նշենք, որ Մխիթարյանը 8-րդ անգամ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ, և 7-րդ անգամ անընդմեջ:
Միջոցառումից հետո լրագրողները հնարավորություն ստացան իրենց հարցերն ուղղել ֆուտբոլիստներին: