Հենրիխ Մխիթարյանը դարձավ «Ռոմայի» խաղացող
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես «Արսենալից» վարձակալությամբ տեղափոխվեց «Ռոմա»:
Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտ:
Իտալական լրատվամիջոցների տեղեկացմամբ, «Ռոման» վարձակալության համար «Արսենալին» ոչինչ չի վճարի, սակայն կվճարի Մխիթարյանի ամբողջ աշխատավարձը՝ տարեկան 3,5 մլն եվրո:
Մրցաշրջանի ավարտից հետո «Ռոման» կարող է գնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը 16,5 մլն եվրոյով:
Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել էր «Արսենալ» 2018թ. հունվարին: «Զինագործների» կազմում մասնակցել է 59 հանդիպման, դարձել 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: