Ռուսաստանը 15 տոննա մարդասիրական բեռ է հասցրել Դամասկոսի բնակչությանը
Ռուսաստանը Սիրիայում հակամարտող կողմերի հաշտության կենտրոնից մայրաքաղաք Դամասկոս է հասցրել 15 տոննա մարդասիրական օգնություն, հաղորդում է Ria Novosti-ն։
Դամասկոսի բնակչությանը բաժանվել է մթերք, դպրոցական իրեր, քաղցրավենիք։ Ամբողջ օգնությունը 20 օրում հավաքվել է Ինգուշեթիայի հասարակական կազմակերպություններից կողմից։
Բեռը նախ ուղարկվել է «Հմեյմիմ» ավիաբազա, որտեղից էլ այն ուղարկվել է կենտրոն։