Ռուս խաղաղապահները 18 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Արցախ
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները 18 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Լեռնային Ղարաբաղ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«18 տոննա բեռ ենք ստացել, որն այստեղ է տեղաբաշխվելու։ Հետագայում այս բեռը կհասցվի հեռավոր գյուղեր, կարիքավոր բոլոր բնակիչներին», – ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը։
Ընդհանուր առմամբ բարեգործական կազմակերպությունների ու հիմնադրամների գծով ռուս խաղաղապահները ԼՂ բնակիչներին ավելի քան 220 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել, որոնց թվում սննդամթերքից և առաջին անհրաժեշտության իրերից բացի, եղել են նաև մասնագիտական բուժսարքավորումներ և բուժհաստատությունների համար անհրաժեշտ առաջնային ախտորոշման հավաքածուներ։