211652_close_icon

Աղբյուրը հայտնել է 2018-ին ամերիկյան կոնգրեսի անդամների՝ Ռուսաստան կատարելիք հավանական այցի մասին

views-count4538 դիտում article-date 11:37 20-01-2018
ԱՄՆ կոնգրեսի մի խումբ անդամներ ամենայն հավանականությամբ ընթացիկ տարում կայցելեն Ռուսաստան։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Վաշինգտոնում իր դիվանագիտական աղբյուրին։ «Այցը մշակման փուլում է, սակայն դեռ ոչինչ վերջնականապես որոշված չէ»,-նշել է աղբյուրը։ Հայտնի չէ նաև պատվիրակության անդամների ցանկը։ Նշենք, որ ավելի վաղ ծրագրված ռուսաստանյան այցը ամերիկյան կողմը չեղարկել էր կոնգրեսական Ջոան Շաինին ՌԴ մուտքի վիզա չտրամադրելու պատճառով։

Նմանատիպ նյութեր