Հայտնի է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի՝ Իրան կատարելիք այցի օրը
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը 2-օրյա այցով Իրան կժամանի մարտի 9-ին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաղչին:
Նախօրեին Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ք. Էշթոնը ծրագրում է Իրան այցելել մինչև այս շաբաթվա վերջը:
Մինչ այդ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունն իր հերթական զեկույցում նշել է, որ Իրանը վերջին 4 տարիներին առաջին անգամ զգալիորեն կրճատել է բարձր մակարդակի ուրանի հարստացումը:
Սպասվում է, որ «վեցյակը» և Իրանը կավարտեն իրանական միջուկային ծրագրի կարգավորման շուրջ տարվող բանակցությունները մինչև իրանական տարվա վերջ (2014 թվականի մարտի 21):