ԱՄՆ-ն հերքում է Ջոն Քերրիի՝ Մոսկվա կատարելիք այցի մասին լուրերը
Պետքարտուղար Ջոն Քերրին չի պատրաստվում հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա: Այդ մասին Tass գործակալությանը հայտնի է դարձել Վաշինգտոնի իր իրազեկ աղբյուրից:
«Այցը չի հաստատվել»,-մեջբերում է գործակալությունը աղբյուրի խոսքը:
Ավելի վաղ լուրեր էին սկսել շրջանառվել այն մասին, թե ԱՄՆ-ի պետքարտուղարը հաջորդ շաբաթ կարող է Մոսկվա այցելել և Վաշինգտոնում ներկա պահին քննարկվում է այդ հարցը:
Վերջին անգամ Ջոն Քերրին Մոսկվա է այցելել 2013 թվականի մայիսին: