211652_close_icon
views-count1658 դիտում article-date 18:51 17-01-2018

Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին

Հունվարի 17-ին Հայաստանում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Իբրահիմ Համզաթը (նստավայրը՝ Թեհրան) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին: Շնորհավորելով Իբրահիմ Համզաթին նշանակման կապակցությամբ՝ Արմեն Պապիկյանը հաջողություն մաղթեց նրան իր առաքելության մեջ: Նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությունը կուղղի երկկողմ համագործակցության զարգացմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքների համար՝ Իբրահիմ Համզաթը վստահեցրեց, որ Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ, և նա իր բոլոր հնարավոր ջանքերը կկենտրոնացնի փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ: Հանդիպմանը քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը՝ այդ թվում նաև արտգործնախարարությունների միջև և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանը, իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը, առևտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների։

Նմանատիպ նյութեր