211652_close_icon
views-count1287 դիտում article-date 11:32 12-01-2018

Զեման. թե Դրագոշ. Չեխիայում նախագահական ընտրություններ են. Euronews

Չեխիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ուրբաթ և շաբաթ օրերին: Պետության ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են 9 թեկնածուներ, սակայն հիմնական պայքարը, ըստ հարցումների արդյունքների, կծավալվի գործող նախագահ Միլոշ Զեմանի և Չեխիայի Գիտությունների ակադեմիայի նախկին ղեկավար Իրժի Դրագոշի միջև: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/01/12/prezidentskie-vybory-v-chehii]euronews[/url]-ը: Զեմանին պաշտպանում են ձախակողմյան հայացքներ ունեցողները, իսկ Դրագոշին աջակցում են աջակողմյան կուսակցությունները: Եթե ​​առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չի ստանա ձայների ավելի քան 50%-ը, ապա երկու շաբաթ անց կանցկացվի երկրորդ փուլը: Ընտրություններին մասնակցում է ավելի քան ութ միլիոն ընտրող: Նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր