211652_close_icon
views-count1131 դիտում article-date 16:28 12-12-2022

Չնայած ինձ ոմանք անվանում են Ռուսաստանի գործակալ, ես կարծում եմ, որ մենք պետք է համերաշխ լինենք Ուկրաինայի հետ․ Զեման

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն աջակցություն է հայտնել երկրի կառավարության կողմից Ուկրաինային օգնության տրամադրմանը և խոստովանել, որ իր նախնական կարծիքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին սխալ էր, հայտնում է Radio CZ-ն։

«Չնայած ինձ ոմանք անվանում են Ռուսաստանի գործակալ, ես կարծում եմ, որ մենք պետք է համերաշխ լինենք Ուկրաինայի հետ... Ես նրա (Պուտինի) մեջ տեսնում էի քաղաքական գործչի, որը մտածում էր իր երկրի շահերի մասին։ Սակայն ագրեսիան (ընդդեմ Ուկրաինայի) դեմ է Ռուսաստանի Դաշնության շահերին»,- ասել է Զեմանը։

Մինչ Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկը, Զեմանը այն քիչ եվրոպացի քաղաքական գործիչներից էր, որը հանդես էր գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատման օգտին և քննադատում Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությունը։ 2017 թվականին կայացած երկկողմ հանդիպման ժամանակ Չեխիայի նախագահն ընդգծել էր, որ ինքը երկար ժամանակ դեմ է եղել պատժամիջոցներին, որոնք կարող են Ռուսաստանին զրկել չեխական պանիրներից և յոգուրտներից։ Ի պատասխան՝ Պուտինը կատակել էր, թե «գարեջուր կգտնեն, յոգուրտի դեպքում էլ ինչ-որ լուծում կգտնեն»։

Նմանատիպ նյութեր