211652_close_icon
views-count3976 դիտում article-date 18:36 20-10-2017

Չեխիայում խորհրդարանական ընտրություններ են

Չեխիայում այսօր սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Ժամը 14-ից 22-ը բաց են ընտրատեղամասերը: Ընտրությունները կշարունակվեն նաև վաղը՝ հոկտեմբերի 21-ին ժամը 8-ից 14-ը: Հաղորդում է [url=http://ptel.cz/2017/10/v-chexii-startuyut-vybory-novogo-sostava-palaty-deputatov-parlamenta/]«Պրահայի թելեգրաֆը»[/url]: Գրանցվել են 31 կուսկացություններ և շարժումներ: Նախնական հարցումների տվյալներով՝ հաղթանակի ամենամեծ հավակնորդը ANO աջակենտրոն պոպուլիստական շարժումն է՝ միլիարդատեր և ֆինանսների նախկին նախարար Անդրեյ Բաբիշի գլխավորությամբ նրա վարկանիշը գնահատվել է 25%: Երկրորդ տեղում են սոցիալ-դեմոկրատները՝ նախկին իշխող կոալիցիայի առաջատար կուսակցությունը 13 % վարկանիշով: Խորհրդարան անցնելու շանս ունեն ընդհանուր առմամբ տասը կուսակցություններ՝ այդ թվում Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցությանը դեմ հանդես եկող ուժեր՝ Տոմիո Օկամուրայի գլխավորած ազգայնականները և կոմունիստները: Անդրեյ Բաբիշը նույնպես քննադատում է Եվրամիությանը՝ մասնավորապես միգրացիոն քաղաքականության համար, սակայն կողմ է Չեխիայի Եվրամիությանը անդամակցելուն: Չեխ փորձագետները կարծում են, որ Բաբիշը չի համապատասխանում վարչապետի պաշտոնին՝ հաշվի առնելով նրա դեմ հարուցված քրեական գործերը, որոնցով նա մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների մեջ: Չնայած այդ հանգամանքին՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանը խոստացել է ANO շարժման հաղթանակի դեպքում Բաբիշին վարչապետ նշանակել:

Նմանատիպ նյութեր