Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին
Հունվարի 9-ին, ժամը 18:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 2/12 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչն ընկել է հատակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունվարի 9-ին, ժամը 15:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին իր տնից շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունվարի 9-ին, ժամը 09:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի 3-րդ փակուղու թիվ 4 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: