Փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հունիսի 25-ին, ժամը 13.07-ին Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի 110-րդ բնակարանի վատառողջ բնակչից ահազանգ է ստացվել, որ իրեն բնակարանից (9-րդ հարկ) իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Լ. Կ.-ին (ծնվ. 1933 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունիսի 25-ին, ժամը 12.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գր. Լուսավորիչ փողոցի թիվ 21 շենքի 13-րդ բնակարանի բնակիչ Ռ.Բ.-ն (ծնված 1942թ.) իրեն վատ է զգում և շտապ օգնության մեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ռ.Բ.-ին պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապ օգնության մեքենային: