Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային
Հունվարի 5-ին, ժամը 05:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 48/5 շենքի բնակարանմերից մեկի վատառողջ բնակչին բազմոցից բարձրացնելու և անկողնուն մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունվարի 4-ին, ժամը 18:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի թիվ 4 և թիվ 6 շենքերի միջնամասում գտնվող ապորինի շինությունում բնակվող վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն. վերջինս հոսպիտալացվել է «Արմենա» ՀԲԿ:
***
Հունվարի 4-ին, ժամը 17:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 5ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան (4-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: