Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
Դեկտեմբերի 31-ին, ժամը 03:34-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ծաղկահովիտ-Սպիտակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «Mercedes C180» մակնիշի 35 DR 880 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Դեկտեմբերի 31-ին, ժամը 00:25-ին ահազանգ է ստացվել, որ Վերին Ջրաշենի ամառանոցներից դեպի Նուբարաշեն տանող ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր Է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի 33 PU 882 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: