Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mercedes մակնիշի ավտոմեքենաներ
Դեկտեմբերի 29-ին, ժամը 18:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորեայի ձորից Զովունի գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes» մակնիշի 35 GR 638 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Դեկտեմբերի 29-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes» մակնիշի 34 TR 687 պետհամարանիշով ավտոմեքենան: