211652_close_icon
views-count1148 դիտում article-date 09:24 22-12-2014

Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

Դեկտեմբերի 22-ին, ժամը 04.42-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Անահիտ» հանգստյան տան մոտակայքում «Ուազ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «ՈւԱԶ» մակնիշի 06 LU 134 պետհամարանիշով (վարորդ` Մ. Չ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Դեկտեմբերի 21-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում` «Մորի Պլազա» բնակարանային համալիրի մոտակայքում, «Միտսուբիշի» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միտսուբիշի» մակնիշի 17 ԼՍ 413 պ/հ (վարորդ` Ա. Ս.), «ՈՒԱԶ» մակնիշի 64 ՕԼ 888 պ/հ (վարորդ` Ա. Թ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի 22 ZZ 100 պ/հ (վարորդ` Ս. Հ.) ավտոմեքենաները:

Նմանատիպ նյութեր