211652_close_icon
views-count4947 դիտում article-date 21:15 12-04-2017

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mercedes մակնիշի ավտոմեքենան

Ապրիլի 12-ին, ժամը 16։58-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Նալբանդյան փողոցի թիվ 136 շենքին հարակից տարածքից արգելափակումից դուրս են բերել «Mercedes atego» մակնիշի 35 DV 751 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր