211652_close_icon
views-count21065 դիտում article-date 19:18 29-12-2017

Ինչպիսի եղանակ է սպասվում հունվար ամսին Հայաստանում

[b]Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-2C, որը 3-4C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` մինչև -10...-14C, առանձին օրեր` օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +12...+14C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16...-20C, առավելագույնը` +5...+9C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելի (նորման` 16...22 մմ ): [b] Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզի լեռնային շրջաններ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -2...-5C, որը 3-4C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` մինչև -15...-20C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +5...+10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -20...-26C, առավելագույնը` 1...6C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելի (նորման` 19...42 մմ): [b]Լոռու մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1...+3 C, որը 3-4C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` մինչև -10...-15C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +10...+15C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -18...-22C, առավելագույնը` +8...+9C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելի (նորման` 18-22 մմ ): [b] Տավուշի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2...+5C, որը 3-4C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` մինչև -5...-10C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +15...+20C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11...-14C, առավելագույնը` +11...+14C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավեի (նորման` 23-24 մմ): [b] Սյունիքի մարզ[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +4...+5C, նախալեռնային շրջաններում` 0...-2C, որը 3-4C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` հովտային շրջաններում մինչև` -7...-10C, նախալեռնային շրջաններում` -10...-15C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը հովտային շրջաններում մինչև` +18...+23C, նախալեռնային շրջաններում` +10...+15C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -8...-13C, նախալեռնային շրջաններում` -18...-22C, առավելագույնը` հովտային շրջաններում +13...+16C, նախալեռնային շրջաններում` +8...+12C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելի (նորման` հովտային շրջաններում 16-28 մմ, լեռնային շրջաններում 16-47 մմ): [b]Երևան քաղաք[/b] Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-1C, որը 3-4C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` ցածրադիր վայրերում մինչև -10...-12C, բարձրադիր վայրերում -8...-10C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +12...+14C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16...-18C, առավելագույնը` +5...+7C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմայից ավելի (նորման` 22-29 մմ):

Նմանատիպ նյութեր