4562 դիտում
18:21 26-02-2015
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում՝ մարտ ամսին
Մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3,9C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3,2C, երրորդ տասնօրյակում`+0,5C:
[url=http://www.meteo.am/am/news/offitial/12130-2015-------]Միջին ամսական ջերմաստիճանը[/url] Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` -1...-4C, Լոռիում (Տաշիրում` -3C), Սյունիքի, Արագածոտնի նախալեռներում` 0...+2C, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3...+8C: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Շիրակում` երրորդ տասնօրյակներում:
Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում` -28...-34C, նախալեռներում` -24...-30C, հովտային շրջաններում` -13...-17C, Արարատյան դաշտում` -17...-25C:
Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովի շրջաններից Արևադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է` 19...220C, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23...270C, Սյունիքի հովիտներում` 25...300C:
Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5,1 0C է, առաջին տասնօրյակում` 3,00C, երկրորդ տասնօրյակում` 5.0C և երրորդ տասնօրյակում` 7,2C: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ քաղաքի ցածրադիր մասերում` -25.20C, բարձրադիր մասերում` -16.4C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները 1970թ.` 27C և 2001թ.` 24.8C :
Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13օր (Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45 մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60մմ, Ապարանում, Հրազդանում` 67մմ, Գորիսում` 75մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24մմ:
Ձնածածկի միջին բարձրությունը Արագած բ/լ կայանում լկազմում է 160սմ, Ջերմուկում` 75սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65սմ, Շիրակում` 40-50սմ: Հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում ձնածածկը վերանում է մարտի սկզբին, իսկ ձմեռների 50%-ի դեպքում կայուն ձնածածկը բացակայում է: Ձյան հալոցքը ինտենսիվ կերպով սկսվում է, երբ միջին օրական ջերմաստիճանը գերազանցում է +3...+5C:
Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ և ցրտահարություն: Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն` 800-1000 մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28 ընկած ժամանակահատվածում:
Մարտի երրորդ տասնօրյակում Արարատյան դաշտում ծիրանենին ծաղկում է: Վերջին 20-25 տարիների ընթացքում ծիրանենու ամենավաղ ծաղկումը եղել է 2010թ մարտի 12-14-ը:
[color=#CC0000]Երևան [/color]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+7C (նորման՝ 5.4C), որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -3...-4C, [color=#CC0000]ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +21...+23C[/color] (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0...-1C, առավելագույնը՝ 10...11C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման՝ 40 մմ):
Նմանատիպ նյութեր
12511 դիտում
18:06 28-02-2020
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում մարտ ամսին
15798 դիտում
18:00 28-04-2017
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում մայիս ամսին. կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը. ԱԻՆ
31575 դիտում
19:54 27-10-2017
Ինչպիսի եղանակ է սպասվում նոյեմբեր ամսին Հայաստանում
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»