15801 դիտում
18:00 28-04-2017
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում մայիս ամսին. կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը. ԱԻՆ
Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը:
Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման` հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:
[b]
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 18...19C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 5...9C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 30...32C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ 4...6C, առավելագույնը՝ 29...30C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 35-50մմ):
[b]Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 9...12C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 0...-5C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 21...24C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ -1...+2C, առավելագույնը՝ 19...24C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 75-100մմ):
[b]Լոռու մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 10...12C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -1...+3C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 23...25C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 0...-2C, առավելագույնը՝ 23...26C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 95-130մմ):
[b]Տավուշի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 13...16C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +1...6C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 26...28C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 2...5C, առավելագույնը՝ 25...26C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 97-107մմ):
[b]Վայոց ձորի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում 18...19C, լեռնային շրջաններում` 10...12C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` նախալեռնային շրջաններում մինչև 4...8C, լեռնային շրջաններում՝ 0...-4C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում 30...32C, լեռնային շրջաններում՝ 20...22C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ 3...4C, լեռնային շրջաններում՝ -1...-2C, առավելագույնը նախալեռնային շրջաններում 28...30C, լեռնային շրջաններում՝ 18...19C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման նախալեռնային շրջաններում` 45-60մմ, լեռնային շրջաններում՝ 95մմ):
[b]Սյունիքի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 17...20C, նախալեռնային շրջաններում` 11...12C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև 4...7C, նախալեռնային շրջաններում՝ 0...-3C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 31...35C, նախալեռնային շրջաններում՝ 21...23C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 4...7C, նախալեռնային շրջաններում՝ -1...+1C, առավելագույնը հովտային շրջաններում 29...330C, նախալեռնային շրջաններում՝ 24...26C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է քանակին մոտ (նորման հովտային շրջաններում` 49-96մմ, նախալեռնային շրջաններում՝ 69-112մմ):
[b]Երևան քաղաք[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 18...19C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնoրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 5...7C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 30...32C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ 4...6C, առավելագույնը՝ 29...30C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման 45-60մմ):
Նմանատիպ նյութեր
13445 դիտում
21:20 30-08-2017
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում սեպտեմբերին. ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
17371 դիտում
20:25 03-05-2018
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում մայիսին. ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
22927 դիտում
16:30 05-12-2016
Դեկտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը. ՀՀ ԱԻՆ
Այս բաժնից
928 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
850 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
913 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին