211652_close_icon
views-count3728 դիտում article-date 12:19 29-12-2017

Տեղի է ունեցել ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 28-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը: Նիստի ընթացքում ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը և ոլորտային պատասխանատուները հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին և մյուս հոգաբարձուներին ներկայացրեցրել են կենտրոնի գործունեության հաշվետվությունը և հիմնական արդյունքները՝ ըստ աջակցության ուղղությունների: Խորհրդի կողմից հաստաստվել է ՓՄՁ ԶԱԿ-ի հաստիքացուցակը և կազմակերպական կառուցվածքը, ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնող աշխատանքային խմբի 2018 թվականի կազմը, ինչպես նաև կազմակերպության 2018 թվականի գործունեության աշխատանքային ծրագիրը։ Հոգաբարձուների խորհրդի նախագահի և խորհրդի կողմից Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնին տրվել են համապաստախան հանձնարարականներ գործունեության ուղղությունների վերաբերյալ։ Հանձնարարվել է նաև վերանայել կազմակերպության գործունեության արդյունավետության գնահատաման չափորոշիչները և առաջարկներ ներկայացնել խորհրդի հաջորդ նիստին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր