Ֆուտբոլիստ Ջորջ Վեան ընտրվեց Լիբերիայի նախագահ. Euronews
«Ոսկե գնդակի» արժանացած նախկին հայտնի ֆուտբոլիստ Ջորջ Վեան հաղթել է Լիբերիայում նախագահական ընտրություններում: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 65%-ը: Հաղորդում է euronews-ը:
Ընտրապայքարում Վեայի գլխավոր մրցակիցը իշխող կուսակցության թեկնածու Ջոզեֆ Բոակայն էր, որը զբաղեցնում է երկրի փոխնախագահի պաշտոնը:
Ֆուտբոլասերները նրան հիշում են «Փարիզ Սեն Ժերմեն», «Միլան», «Չելսի» ակումբներում ունեցած ելույթների համար: 1995 թվականին նա արժանացել է «Ոսկե գնդակ» պարգևի և ճանաչվել Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ:
Սպորտային կարիերայի ավարտից հետո Վեան զբաղվում էր հասարակական-քաղաքական գործունեությամբ: 2004 թվականին նախկին ֆուտբոլիստը ստեղծեց ընդդիմադիր Ժողովրդավարական փոփոխությունների կոնգրեսը: Առաջին անգամ նա առաջադրեց իր թեկնածությունը 2005 թվականի նախագահական ընտրություններում:
Լիբերիան Արևմտյան Աֆրիկայի ամենաաղքատ երկիրն է: Այստեղ գործազրկության մակարդակը գերազանցում է աշխատունակ բնակչության 80%-ը: 1989 թվականից երկրում երկու քաղաքացիական պատերազմ է տեղի ունեցել