Լեգենդար հարձակվող Ջորջ Վեան ընտրվեց Լիբերիայի նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1995թ. «Ոսկե գնդակի» տիտղոսակիր Ջորջ Վեան ընտրվել է Լիբերիայի նոր նախագահլ
Ընտրությունները կայացել էին հոկտեմբերի 10-ին: Քվեարկության արդյունքներով 51-ամյա Վեան գերազանցեց Լիբերիայի գործող փոխնախագահ Ջոզեֆ Բոկային:
Նախկին լեգենդար հարձակվողը նախագահի պաշտոնում կփոխարինի Էլեն Ջոնսոն-Սերլիֆին:
2005-ին Վեան արդեն առաջադրվել էր Լիբերիայի նախագահի ընտրություներում: Առաջին տուրում 28%-ով հաղթելով, երկրորդ տուրում նա պարտվեց Էլեն Ջոնսոն-Սերլիֆին, որը Աֆրիկայի պատմության մեջ դարձավ առաջին կին-նախագահը: