Լեգենդար ֆուտբոլիստ Ջորջ Վեան ընտրվեց Լիբերիայի նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Միլանի» նախկին լեգենդար հարձակվող, 1995 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ջորջ Վեան դարձավ Լիբերիայի նոր նախագահ:
51-ամյա Վեան հաղթեց նախագահական ընտրություններում երկրորդ փուլում: Նա Լիբերիայի գործող փոխնախագահ Ջոզեֆ Բոկայի նկատմամբ առավելության հասավ 15 շրջաններից 12-ում:
Նախկին ֆուտբոլիստը նախագահի պաշտոնում կփոխարինի Էլեն Ջոնսոն-Սերլիֆին:
Ուշագրավ է, որ «Միլանի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ վրաց պաշտպան Կախա Կալաձեն այս տարի ընտրվեց Թբիլիսիի քաղաքապետ: