Լիբերիայի նախագահ Ջորջ Վեայի 18-ամյա տղան ՊՍԺ-ի կազմում առաջին գոլը խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայի առաջնության 1-ին տուրում ՊՍԺ 3:0 հաշվով հաղթեց «Կանին»:
Փարիզյան ակումբի երրորդ գոլը խփեց հարձակվող Թիմոտի Վեան՝ նախկինում լեգենդար լիբերիացի հարձակվող, ներկայումս Լիբերիայի նախագահ Ջորջ Վեայի որդին:
18-ամյա ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ 82-րդ րոպեին, իսկ 7 րոպե անց օգտվելով մրցակցի դարպասապահի սխալից, գնդակն ուղարկեց դարպասը:
Վեա-կրտսերի համար սա Լիգա 1-ում առաջին գոլն էր: Զարմանալի զուգադիպությամբ, նրա հայրն իր առաջին գոլը ֆրանսիական առաջնությունում նույնպես խփել է օգոստոսի 12-ին, 1992 թվականին: