211652_close_icon
views-count4866 դիտում article-date 18:34 27-12-2017

Աթեշյանը խեղաթյուրում է ճշմարտությունը. Պոլսո պատրիարքարան

Պոլսո Հայոց պատրիարքարանը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կապված վերջերս Հայաստան ժամանած և տեղի լրատվամիջոցների հետ հանդիպած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ պատրիարքական ընտրության գործընթացի մասին հայտարարությունների հետ: Պատրարքարանը Աթեշյանին հանդիմանում է ճշմարտությունը խեղաթյուրելու մեջ: «Գերշ. Տ. Արամ Արքեպսիսկոպոս կը պնդէ թէ «յաչս Թուրքիոյ Հանրապետութեան ինք Պատրիարքական Փոխանորդ է, քանի որ պետութիւնը չճանչնար այժմու Տեղապահը։ Տեղապահի ընտրութիւնը մեր եկեղեցւոյ ներքին հարցն է։ Կը կատարուի ըստ կարգ ու կանոններու եւ աւանդութիւններու։ Ուստի 15 Մարտ 2017 թուականին Պատրիարքական Աթոռի ամենալիազօր մարմնին՝ Եկեղեցական Համագումար Ժողովի գումարմամբ կայացած ընտրութեամբ, որուն թեկածուներէն մին էր ինք, տեղապահը ընտրուած է ըստ կանոնի։ Իր առաջին պարտականութիւնն էր յարգանքով ընկալել ընտրութեան արդիւնքը ու խուսափիլ՝ մեր եկեղեցւոյ մանաւանդ այսպիսի տագնապալի ներքին մէկ հարցը հրապարակային եւ խեղադիւրիչ արտայայտութիւններով բանավէճի նիւթ դարձնելէ։ Մասնաւորաբար, անձնապէս մասնակցած ժողովի որոշման համաձայն պարտ էր իրեն հրաժարիլ Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդի պաշտօնէն։ Հակառակ այս որոշման մերժած է հրաժարական տալ, բան մը որ մեզ մատնած է ամօթալի վիճակի։ Իր այս վարմունքւվ զինքը այս պաշտօնին ընտրած Եկեղեցական Համագումար Ժողովը ստիպած է որ զինքը պաշտօնանկ հռչակէ, բան մը որ ծայր աստիճան տխրառիթ պարագայ մըն է։ Բաց աստի, ընտրուած տեղապահը չճանչնալու մասին մեր պետութեան կողմէ արտայայտութիւն մը գոյութիւն չունի»։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ Պոլսո պատրիարքարանի [url=http://www.turkiyeermenileripatrikligi.org/site/hy/հայոց-պատրիարքութենէն-լուսաբանութիւ/]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր