2473 դիտում
19:15 11-06-2016
Արագած Ախոյանի համար Պոլսո պատրիարքարանի փոխանորդ Աթեշյանը պարոն է
«Արևմտահայոց Ազգային hամագումար» կազմակերպության հիմնադիր անդամ Արագած Ախոյանի համար Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը պարոն է:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Ազգային ժողովի պատգամավոր, «Արևմտահայոց Ազգային hամագումար» կազմակերպության հիմնադիր անդամ Արագած Ախոյանը, ում համար սույն «պարոնի» վարքագիծը բացատրելի, բայց չարդարցված է:
«Մեր օրերում, հասկանալի է, որ նրա պահվածքը չի արդարացվում...Կարծեմ Պոլսում, ստորագրահավաք է սկսել Աթեշյանի դեմ, և այստեղ ևս ստորագրահավաք է սկսելու» ,-տեղեկացրեց Արագած Ախոյանը, ով հայտնի է Թուրքիայում հայ, թուրք, քուրդ և ծպտյալ հայկական շրջանակների հետ իր կապերով:
Արագած Ախոյանը կարծում է , որ Աթեշյանը շարունակում է Սուլթանական Թուրքիայում 18-19-րդ դարերի բարձրաստիճան հայ հոգևորականների այն վատագույն ավանդույթը, երբ դասակարգային առումով պաշտպանում էին սուլթանական ռեժիմների շահերը:
Ըստ Արագած Ախոյանի՝ թե՛ այնտեղ Ստամբուլում, թե՛ այստեղ ապրող հասարակությունը ճիշտ գնահատական պետք է տա Աթեշյանի պահվածքին:
Ակնարկեց նաև, որ երբ Պոլսո փոխանորդը Հռոմի պապի այցելության առիթով գա Հայաստան, ոչ ոք չի երաշխավորում սույն պատրիարքի դիմավորման որակի համար:
Նմանատիպ նյութեր
3479 դիտում
10:20 17-06-2016
Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը էջմիածնում 100 հազար դոլարով տուն է գնել. «Իրավունք»
7983 դիտում
17:36 28-06-2017
Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդը պաշտոնանկ է արել Արամ Աթեշյանին
3998 դիտում
19:58 24-04-2019
Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին
Այս բաժնից
490 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց