211652_close_icon
views-count2587 դիտում article-date 21:37 31-10-2026

Էրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարները


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է Ուկրաինայի իր գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հեռանկարները և Սև ծովում անվտանգությունը, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Հանդիպումից առաջ Զելենսկին նշել էր, որ կարևոր բանակցություններ են սպասվում: Թուրքիան նախկինում բազմիցս իր միջնորդությունն է առաջարկել պատերազմի դադարեցման գործում: Հանդիպումից հետո նախատեսվում էր Էրդողանի և Զելենսկու մամլո ասուլիսը։

Նմանատիպ նյութեր