211652_close_icon
views-count1330 դիտում article-date 21:17 31-10-2026

ՌԴ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկություն է ստացել Մոսկվայում աhաբեկչության նախապատրաստման մասին

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը՝ ԱԴԾ-ն, հաստատել է, որ ամերիկյան կողմից տեղեկություն է ստացել Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին։

Գերատեսչությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ տեղեկությունը փոխանցվել է գործընկերային կապերով, և այժմ համապատասխան աշխատանքներ են իրականացվում։

Ավելի վաղ, Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ հավաստի տեղեկություններ է ստացել հոկտեմբերի 31-ին, Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցի տարածքում հնարավոր միջադեպի մասին, որը կարող է հանգեցնել զանգվածային զոհերի։

Ամերիկյան կողմը հորդորել է խուսափել թանգարան-արգելոց այցելելուց, չմոտենալ այդ տարածքին և զգոն լինել՝ հատկապես մարդաշատ վայրերում։ Քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվել հետևել տեղական լրատվամիջոցների հաղորդագրություններին և վերանայել անձնական անվտանգության միջոցառումները։

Նմանատիպ նյութեր