211652_close_icon
views-count4571 դիտում article-date 18:16 15-06-2016

Տխրությամբ ենք հետևում, թե ինչպես Պոլսո նամակի պարունակության հարցով հասել են նախատինքի, սպառնալիքի եւ նվաստացման մակարդակի.Պոլսո պատրիարքարան

Պոլսի հայոց պատրիարքական աթոռի կրոնական ժողովը հունիսի 13-ին հայտարարություն է ընդունել այն  արձագանքների վերաբերյալ, որոնք ծագել են Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման վերաբերյալ պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղած նամակից հետո:  Ներկայացում ենք հայտարարության տեքստը: «Թուրքիայի հայոց պատրիարքական աթոռն իր պատմության ընթացքում ջանացել է բարյացակամ հարաբերություններ մշակել երկրի ղեկավարության հետ, ինչպես նաեւ առավելագույն ջանքերն է գործադրել` չանտեսելու երկրի հանրային կարծիքի զգայություններն այն նյութերի առնչությամբ, որոնք հետաքրքրում են երկրի հանրությանը։ Հին ավանդույթի համաձայն` մենք կարծիք չենք հայտնում քաղաքական եւ իրավական հարցերի շուրջ: Համայնքի անունից խոսելու պարտականությունը ստանձնում է աթոռակալ սրբազան պատրիարքը: Բայց քանի որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդ է, այդ պարտականությունը ստանձնել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Սույն պարտականության գիտակցությամբ եւ համայնքային հաստատությունների մի շարք վարիչների ու առաջատար բարերարների ներկայացրած պահանջին ընդառաջելով` նա գրի է առել նամակը Գերմանիայի խորհրդարանի որոշման կապակցությամբ: Սրբազան հայրը հետեւել է Աթոռին ծառայած նախկին Աթոռակալ պատրիարքների եւ բարձրաստիճան հոգեւորականների օրինակին: Սակայն որպեսզի ապագայում ողջ պատասխանատվությունը չընկնի միայն Պատրիարքական Աթոռի վրա, ճիշտ ենք համարում, որ նման արտահայտությունները գրի առնվեն լայնանիստ խորհրդակցական հանդիպումներով` հաշվի առնելով որոշ զգայությունները: Տխրությամբ ենք հետեւում, թե ինչպես նամակի պարունակության մասին քննադատությունները, գերզգայունության պատճառով անցնելով քննադատության սահմանները, հասել են նախատինքի, սպառնալիքի եւ նվաստացման մակարդակի : Մեր համայնքի անդամներին հորդորում ենք ցուցաբերել խղճամիտ եւ սառնարյուն կեցվածք, ինչպես նաեւ գիտակցաբար մոտենան սույն նամակին` նկատի առնելով մեր երկրում տիրող քաղաքական ու ընկերային իրողությունները 100 տարի առաջ օսմանցի հայերի ենթարկված Մեծ եղեռնի կապակցությամբ»: Նշենք որ մի խումբ անձինք` ուսանողներ ու քաղաքական գործիչներ «պատրաստվում են» Հայաստան այցելող Աթեշյանին դիմավորել անարգանքի սյունին գամելու ակցիայի միջոցով:

Նմանատիպ նյութեր