211652_close_icon
views-count19556 դիտում article-date 10:04 27-12-2017

Ռեկորդ. քաղաքացին 1.5 ժամ շարունակ բարձրաձայն հայհոյել է նախարարությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզապես լցրել է քաղաքացիների համբերության բաժակը` ստիպելով մարդկանց անգամ անհարգալից պահվածք դրսևորել այդ կառույցի աշխատակիցների նկատմամբ: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախորդ տարվա մայիսին քաղաքացի Սամվել Նահապետյանը գնացել է կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ տեղակայված է նախարարությունը: Չբավարարվելով նախարարության քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Մարինա Ումրշատյանի տված պատասխանով` Նահապետյանը վիճաբանել է, այնուհետև պատռել ձեռքում եղած թղթերն ու նետել նրա երեսին: Դրանից հետո քրեական գործ է հարուցվել Նահապետյանի նկատմամբ խուլիգանության համար, ավելին` նրան վերագրվում է հետևյալը. «Շարունակել է շուրջ 1.5 ժամ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ տալ ներկաներին»: Միայն թե, նկատենք, քաղաքացուն առաջադրված մեղադրանքն առավել քան ուռճացված է, քանի որ դժվար է պատկերացնել մոտ 1.5 ժամ շարունակ հայհոյելը, և եթե անգամ այդպես էր, ինչո՞ւ ոստիկանությունը նրան դուրս չի հրավիրել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր