ՀՀԿ շտաբների պատասխանատուները սկսել են բարձրաձայն դժգոհելը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցության ներսում դժգոհություն է հասունանում։ Իսկ պատճառը խոստացված գումարներն են, որ այդպես էլ ՀՀԿ կենտրոնական գրասենյակից չեն փոխանցվել։
Բանն այն է, որ ՀՀԿ-ականները սկսել են նախընտրական շտաբներ բացել, որոնց ծախսերը, սակայն, հոգում են հենց այդ տարածքային կառույցների պատասխանատուները՝ սեփական գրպանից։ Մինչդեռ նրանց նախապես խոստացվել է հոգալ ոչ միայն վարձավճարի, այլև «սուրճի և ճաշկերույթների» գումարները։
Ու, փաստորեն, ՀՀԿ վերնախավն իր կուսակցության անդամներին տված խոստումները չի կատարում։ Իսկ շտաբների պատասխանատուներն իրենց շրջապատում արդեն սկսել են բարձրաձայն դժգոհելը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]