Ժոզե Մոուրինյո. Լինգարդն ու Մխիթարյանը արագություն հաղորդեցին թիմին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ԱՊԼ-ի 20-րդ տուրում «Բերնլիի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/26/1085661/]ոչ-ոքին[/url] (2:2):
«Մենք պետք է այսօր հաղթեինք: Գոհ եմ թիմի խաղից, թե ինչպես հաղթահարեցին բարդություններն ու խուսափեցին պարտությունից:
Գովում եմ տղաներին նրանց մարտական ոգու համար, թե ինչպես անցկացրեցին երկրորդ խաղակեսը:
Նրանք ընդամենը 2 պահ ունեցան, երկուսն էլ իրացրեցին: Իսկ մենք երկրորդ խաղակեսը միայն նրան կիսադաշտում էին: Լինգարդն ու Մխիթարյանը դուրս եկան փոխարինման և օգնեցին թիմին: Նրանք արագություն հաղորդեցին թիմին:
Ամբողջ թիմը երկրորդ խաղակեսը մեկ պաշտպանով անցկացրեց: Մենք հասանք ոչ-ոքիի, բայց դա արդեն պարտություն չէ: Դա նվազագույնն էր, որին արժանի էին իմ խաղացողները», նշել է պորտուգալացի մասնագետը:


