211652_close_icon
views-count15572 դիտում article-date 21:42 12-09-2016

Ժոզե Մոուրինյո. Հաջորդ մեծ խաղին Մխիթարյանը չի մասնակցի

Եվրոպայի Լիգայի խմբային փուլում հոլանդական «Ֆեյենորդի» հետ խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ այդ հանդիպման չեն մասնակցի թիմի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանն ու Ջեսի Լինգարդը, քանի որ տապալել են «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղը (1:2): ««Ֆեյենորդի» հետ հանդիպմանը կխաղա Ռեշֆորդը: Ես նրան վստահում եմ: Նա հիանալի ապագա ունի: «Սիթիի» հետ 2-րդ խաղակեսում նա արեց այն, ինչը մեզ անհրաժեշտ էր, սակայն չստացա Մխիթարյանից կամ Ջեսիից 1-ին խաղակեսում: Օրինակ, քանի՞ մեծ խաղի է մասնակցել Միկին (Մխիթարյանը,- խմբ.): Կամ` Ջեսին: Իսկ Անդեր Էրերան մտավ խաղադաշտ և մենք կարողացանք կարգավորել խաղը, վերահսկել այն: Այդ առումով Անդերը հիանալի էր: Ես հիմնական կազմի հետ կապված որոշումներ եմ կայացնում ֆուտբոլիստների խաղի հիման վրա: Եթե դուք հարցնում եք, թե արդյոք դերբիում ինձ հիասթափեցրած խաղացողները կմասնակցեն «Ֆեյենորդի» հետ հանդիպմանը, ապա կասեմ, որ` ոչ: Դա պատիժ չէ, դա ընդամենը «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը նրանց խաղի հետևանքն է», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր