Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը թոփ-խաղացող է
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը «Ուիգանի» հետ ընկերական [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/16/90618/]հանդիպմանը[/url] (0:2):
«Մխիթարյանը թոփ խաղացող է, այժմ նա ֆուտբոլիսիտի համար իդեալական` 27-28 տարեկան հասակում է: Նա հիանալի է հասկանում խաղը, արագ որոշումներ կայացնում եւ հրաշալի մշակում գնդակը:
Նա կարող է տարբեր դիրքերում խաղալ` կենտրոնական հարձակվողի թիկունքում: Նա դեռ օպտիմալ մարզավիճակում չէ, բայց արդեն շատ օգտակար է», ասել է Մոուրինյոն: