211652_close_icon
views-count9761 դիտում article-date 09:41 28-12-2017

Վանաձորի թիվ 15 ՆՈՒՀ-ի փոքրիկներն ամանորյա գեղեցիկ հանդեսով բարձր տրամադրություն հաղորդեցին բոլորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, Վանաձոր քաղաքի թիվ 15 նախադպրոցական ուսումնական հաստատությունում տոնական տրամադրություն էր տիրում։ Մանկապարտեզի տնօրեն Մարիամ Սաղաթելյանի, դաստիարակ Նունե Մարուքյանի, դաստիարակի օգնականի Գեղեցիկ Ադամյանի, ինչպես նաև երաժշտական դաստիարակ Կարինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ամանորյա գեղեցիկ միջոցառում կազմակերպվեց, որի ժամանակ միջին խմբի սաները իրենց բարձր կատարողականությամբ՝ երգերով, պարերով ու ասմունքով զարմացրեցին ներկաներին։ Փոքրիկները դրական մեծ էներգիա հաղորդեցին բոլորին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր