Մաչետեով զինված տղամարդը Լոս Անջելեսում դանակահարել է 8 հոգու
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Լոս Անջելեսի Քանոգա-Պարկում մաչետեով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա և դանակահարել 8 հոգու: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրը նշում է, որ դեպքի վայր ժամանած Ոստիկանության աշխատակիցները կրակ են բացել տղամարդու ուղղությամբ, ինչի հետևանքով նա վիրավորվել է:
Բոլոր վիրավորները, ընդ որում՝ հարձակվող տղամարդը, տեղափոխվել են Քանոգա-Պարկի հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները և տղամարդու ինքնությունը: