Չինաստանում զինված տղամարդը դանակահարել է 18 հոգու
Չինաստանում զինված տղամարդը դանակահարել է 18 հոգու: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Չանչուն քաղաքում: Հայտնի է, որ վնասվածքներ ստացած անձնանց մեջ է Հոնկոնգից զբոսաշրջիկ:
50-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա, հնարավոր է, հոգական խնդիրներ ունի:
Տուժածներից ոչ ոք ծանր մարմնական վնասվածքներ չի ստացել: